Էրդողանը երախտագիտություն է հայտնել Պուտինին և Ալիևին

39

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում երախտագիտություն է հայտնել բոլոր այն բարեկամ երկրներին եւ կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել եւ ցուցաբերում Թուրքիային՝ անտառային հրդեհների դեմ պայքարում, ցավակցել են կամ պատրաստակամություն են հայտնել օգնելու։ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան հաղթահարել է ներկայիս բարդ փուլը, որում գտնվում է իր երկիրը։

Գրառման մեջ նա հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին՝ ցուցաբերած աջակցության համար։