էրդողանը Բայդենի հետ կքննարկի Արցախի հարցը

98
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Արցախի հարցը։ Այս մասին Milliyet-ին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։
Գագաթնաժողովը կանցկացվի Հռոմում հոկտեմբերի 30-31-ը։
«Մենք ամուր կապեր ունենք ԱՄՆ-ում։ Առաջնորդները կքննարկեն օրակարգի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային, ռազմական արդյունաբերության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտների հիմնական հարցերը։
Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասյան տարածաշրջանին ու Ղարաբաղին, ինչպես նաև Լիբիային, Միջերկրական ծովին ու այլ գլոբալ խնդիրների վերաբերող հարցեր»,-ասել է Կալինը։