Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը կբարձրացնի նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Daily Mail

59

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կլսի, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը «անհանգստացրել ու տխրեցրել իրենց»: Ինչպես նշում է  Daily Mail-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Էրդողանը:

Էրդողան-Բայդեն հանդիպումը նախատեսված է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Դա կլինի Բայդենի նախագահության օրոք նրանց առաջին հանդիպումը:

«Դաշնակից երկիրը, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունեցող հարցով, հայերի հարցով նման դիրքորոշում է ընդունում, անհանգստացրել և տխրոցրել է մեզ: Անհնար է առաջ շարժվել առանց Բայդենին այս մասին հիշեցնելու»,-ասել է Էրդողանը նախքան գագաթնաժողովին մեկնելը:

Նա հավելել է, որ բարձրացնելու է Սպիտակ տան կողմից  Ցեղասպանության ճանաչման հարցը: