Էրդողանն ընդունել է Թուրքիայի «Հայկական հիմնադրամների միության» նախագահին

252
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։
Հանդիպումը կայացել է Չանքայա նստավայրում։
Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Պետրոս Շիրինօղլուն 2020-ին միացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով։ Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին