Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականը քննարկել են Արցախի հարցը

115

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, F-35/F-16-ի հարցը, կլիմայի գլոբալ փոփոխությունը, Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Հունաստանը, Արևելյան Միջերկրականը և տարածաշրջանային այլ զարգացումներ։

Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը, քննարկվել են նաև նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման թեմաներն ու մանրամասները։