Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Էրդողանը դատապարտել է Բայդենի որոշումը՝ այն անվանելով «անհիմն»։
Թուրքիայի նախագահը շտապել է հայտարարել, որ Բայդենի հայտարարությունը չի կարող իրավական հիմք լինել փոխհատուցման պահանջների համար:
Էրդողանի խոսքով՝ «հայկական ենթադրությունների վերաբերյալ ոչ ապացույցներ կան, ոչ էլ դատարանի որոշում»:
Այնուհետև ընկենլով ժխտողականության գիրկը՝ նշել է՝ իբր Օսմանյան իշխանությունները հայ բնակչությանը որևէ տեղ չեն արտաքսել, այլ ուղղակի տեղահանել են։
Էրդողանը, իհարկե, անցնելով բոլոր սահմանները, ասել է, որ իբր մեկ դար առաջ Հայաստանի բնակչության 80 տոկոսը մուսուլմաններ են, իսկ հիմա նրանք չկան:
Իսկ վերջում ավելացրել է, որ «հայերի կողմից կոտորված թուրքերի բազմաթիվ զանգվածային գերեզմաններ կան, բայց գոյություն չունեն հայերի զանգվածային գերեզմաններ»:














