Երբեք չեմ տեսել Նիկոլ Փաշինյանի նման մեկին, որ որևէ երկրում ստանձնի ղեկավար պաշտոն, այսչափ անպատասխանատու․ Մարտինով

43

«Ես 30 տարի է, ինչ զբաղվում եմ քաղաքական վերլուծությամբ։ Երբեք չեմ տեսել Նիկոլ Փաշինյանի նման մեկին, որ որևէ երկրում ստանձնի ղեկավար պաշտոն, այսչափ անպատասխանատու և իրականությունից կտրված։ Նրան ասում են` պատերազմ ես պարտվել, ասում է` ես չեմ պարտվել, ասում են` դու ես մեղավոր պարտության համար, ասում է՝ ես չեմ մեղավոր, բանակն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, ասում են` բոլոր կարևոր կառույցները քո հրաժարականն են պահանջում, ասում է` ժողովուրդը թող պահանջի, նրանք ժողովուրդ չեն։ Ու այսպես շարունակ։ Մարդը ոչ մի բանի համար չի ուզում պատասխանատվությունն ու մեղքը վերցնել իր վրա»,- հայտարարել է քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինովը։