Երբ զուգահեռ շարունակում են կրակել, դիվերսանտ են ուղարկում Հադրութ, ի՞նչ հրադադարի մասին է խոսքը

9
Արծրուն Հովհաննիսյան

Մոսկվայում պայմանավորվածությունն այնպիսին էր, որ հանուն զոհերի, վիրավորների գերիների, կատարվի հումանիտար ինչ-որ գործողություն։ Այնտեղ ուրիշ բաների մասին խոսք չէր էլ գնում։ Բայց Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, այլ չի էլ կատարել: Այս մասին այսօր «Ազատության» եթերում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Լոկալ մի դրվագ է եղել ընդամենը Մարտակերտի ուղղությամբ, որ կարողացել են դիակներ փոխանակել ու շատ արագ դադարեցրել ենք, որովհետև թույլ չեն տվել, որ միջազգային դիտորդները գան։ Երբ որ զուգահեռ շարունակում են կրակել 10կմ դեպի հյուսիս կամ հարավ, դիվերսանտ են ուղարկում Հադրութ, ի՞նչ հրադադարի մասին է խոսքը»,- նկատեց ՊՆ ներկայացուցիչը։