Ե՞րբ են Փառուխի և Քարագլխի հատվածում առաջ եկած ադրբեջանական զորքերը հետ քաշվելու ելման դիրքեր․ Ընդդիմադիրները՝ Լավրովին

345

Հայկական կողմն ակնկալում է ստանալ պատասխան, թե ե՞րբ են Փառուխի և Քարագլխի հատվածում առաջ եկած ադրբեջանական զորքերը հետ քաշվելու ելման դիրքեր, այն դիրքեր, որոնք պայմանավորված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Լավրովին։

«Մենք հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության միակ հայամետ կետը՝ գերիների վերադարձը, վերջապես կիրականացվի Ադրբեջանի կողմից, քանի որ այնտեղ նաև Վլադիմիր Պուտինի ստորագրությունն է առկա: Մենք հույս ունենք, որ այս տարվա ցրտաշունչ ձմռանը մեր արցախցի հայրենակիցները չեն զրկվի գազից , նման բան այլևս երբեք չի թույլատրվի ադրբեջանական ուժերին, մենք հույս ունենք նաև, որ օրվա իշխանությունների տված ցուցակով ընդդիմադիրների մուտքն Արցախ թույլատրելու ամոթալի դիպվածն այլևս չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։