ԵՊՀ սև շենքի վաճառքի հարցը քննարկվում է․ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է

196

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

Մի քանի օր առաջ տեղեկություն էի ստացել, որ օրվա իշխանությունները պատրաստվում են օտարել (վաճառել) ԵՊՀ-ի (Սև շենքը) որոշ հատվածը: Ըստ նույն աղբյուրների, օտարված (վաճառված) տարածքում գնորդը պատրաստվում է հյուրանոց կառուցել:
Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է: