Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ տեսագագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ի թղթակիցը:
«Մենք ուզում ենք հստակ հաղորդագրություն ուղարկել. ԵՄ-ն աջակցում է բելառուս ժողովրդին, և մենք անպատժելիություն չենք ընդունում: Օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար և չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք չենք ճանաչում Բելառուսի իշխանությունների ներկայացրած արդյունքները: Բելառուսի ժողովուրդը ավելի լավի է արժանի»,- ասել է Միշելը:
Նա կոչ է արել Բելառուսի իշխանություններին խուսափել ցուցարարների նկատմամբ հետագա բռնություններից:











