ԵՄ-ն պետք է դատապարտի Ալիևին Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար

105

Եվրոպական միությունը պետք է դատապարտի հայկական քրիստոնեական ժառանգության մշակութային ցեղասպանությունը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, շվեդ քաղաքական գործիչ Չարլի Վեյմերսը ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ։

«Հաղորդումները և արբանյակային լուսանկարները մանրամասնորեն ցույց են տալիս գրեթե 100 միջնադարյան եկեղեցիների, հազարավոր խաչքարերի և տասնյակ հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը, առաջ տանելով «աղվանացման» կեղծ տեսությունները և եկեղեցիների վրայից ջնջելով հայկական արձանագրությունները։ Եվրոպական միությունը պետք է խոսի, պետք է դատապարտի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության դեմ նախագահ Ալիևի վարած մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցների ենթարկենք նրան»,- ասել է Չարլի Վեյմերսը։