ԵՄ-ն ընդգրկել է Հայաստանը «կանաչ ցանկում»

92

Եվրամիությունը որոշել է ընդգրկել Հայաստանն ու եւս 10 պետություններ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական, ուղեւորություններով:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին, ԵՄ անդամ 27 երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բրունեյի, Կանադայի, Հորդանանի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի ներառմանը «կանաչ ցանկում»:

Ակնկալվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին: