Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգել է

15
ԵՄ

Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգել է՝ Միջերկրական ծովում նրա անօրինական գործունեության պատճառով եւ սպառնում է Անկարայի դեմ նոր սահմանափակող միջոցներ ընդունել։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Խորհուրդը որոշում ընդունեց մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը երկարաձգել սահմանափակող միջոցների գոյություն ունեցող ռեժիմը՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հորատման չարտոնված գործունեության,- նշված է հայտարարության մեջ։ – Այս պատճառով ԵՄ-ն կպահպանի իր կարողությունը նպատակաուղղված սահմանափակումներ կիրառելու այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մասնակցում են Արեւելյան Միջերկրական ծովում չարտոնված հորատումներին»։

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սեւ ցուցակում է 2 մարդ։