Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հայտարարել է Եվրոպական խորհրդի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը, գրում է Ahval-ը։
Նրա խոսքով՝ Անկարան շատ սխալ քայլեր է արել, որոնք անհետևանք չեն կարող մնալ։
«Թուրքիան ամեն ինչ սխալ է արել։ Նա արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակազդի ոչ միայն Եվրոպային, այլև բոլորին։ Եվ դրա համար պետք է վճարել»,- ասել է Եվրոպական խորհրդի փոխնախագահը:














