ԵՄ-ն պատրաստ է միջնորդ դառնալ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը․ Անդրեա Վիկտորին

64
ԵՄ

Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան- Ադրբեջան բանակցություններում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս մասին գրում է «Ա1+»-ը։

Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։