Եվրոպական միությունը պատրաստ է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման գործում։ Այս մասին այսօր Երևանում ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցի ընթացքում:
Նա ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը զոհերի և մարդասիրական ճգնաժամի է հանգեցրել:
«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ռազմական գործողություններին հաջորդած իրավիճակի կարգավորման գործում։ Պատրաստ է աջակցել վստահության ամրապնդման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում։ Իսկ ապագայում, հիմնական գործընկերոջ կարգավիճակում, օգնել տնտեսապես վերականգնել ճգնաժամից տուժած հատվածները»,-ասել է Վարխեին։











