ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հեռացնել սահմանին տեղակայված ռազմական ուժերը

46

ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը.

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, դրա հետևանքով եղած զոհերը և վիրավորները, վերահաստատում են ուժերի հեռացման և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցների անհրաժեշտությունը։ ԵՄ-ն աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն: