ԵՄ-ն հավասարության նշան է դնում՝ Ադրբեջանի իրականացրած ահաբեկչության վրա աչք փակելով

112

Եվրամիությունը խորապես ափսոսում է երեկ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։  Այս մասին ասվում է ԵՄ դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

Սակայն Ստանտոյը կարծես չի ցանկացել տեսնել, թե ահաբեկչական հարձակումն ով է իրականացրել և որ կողմն է այդքան զոհերի պատճառը դարձել ու հավասարության նշան է դրել կողմերի միջև՝ կոչ անելով «բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն դրսևորել՝ կանխելու ցանկացած հետագա գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը»։

Նա նշել է․ «Եվրամիությունը ափսոսում է բռնության երեկվա բռնկումը և կոչ է անում մանրակրկիտ հետաքննել դրա բոլոր հանգամանքները»։