ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ են անում հետաքննել Նավալնիի թունավորման դեպքը

13

Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ են արել հետաքննել Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածը:

«ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել այս հարցով»,- թվիթերյան իր էջում հայտնել է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով դեպքի վերաբերյալ վերջին մանրամասներն ավելի հրատապ են դարձնում վաղ հետաքննության անհրաժեշտությունը: