ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը

7
ԵՄ֊ն հայտարարություն է տարածել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել առճակատումը և միջոցներ ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար:

«ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել էսկալացիան կանխելու համար», – ասվում է փաստաթղթում: