ԵՄ-ն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին

6
ԵՄ
ԵՄ-ն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին` կոչ անելով ձեռնարկել հնարավոր ամեն բան` նոր պատերազմը կանխելու և ապահովելու համար քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն։
 
Սթանոն նաև կոչ է արել խուսափել ցանկացած օտարերկրյա միջամտությունից։
 
Նրա խոսքով` տարածաշրջանային բոլոր ուժերը պետք է նպաստեն Արցախում իրավիճակի ապառազմականացմանը և ընդգծել, որ ԵՄ–ն շփումներ կհաստատի բոլոր կողմերի հետ Արցախում հակամարտության սրացումը կանխելու համար։