ԵՄ-ն չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

2
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ ղեկավարների արտակարգ նիստից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն «չի ընդունում Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները»:

Նրա խոսքով, այժմ աշխատանքներ են տարվում բռնությունների և ընտրակեղծիքների պատասխանատուներին պատժելու ուղղությամբ:

Ավելի վաղ, պատվիրակություններից մեկի ներկայացուցիչը հայտնել էր, որ հանդիպմանը քաղաքական որոշում է կայացվել պատժամիջոցներ կիրառել Բելառուսում ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ: