ԵՄ մեկ տասնյակից ավել դեսպաններ այսօր այցելել են Սյունիք․ որն է նպատակը

102

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն այսօր Armdaily.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ մեկ տասնյակից ավել դեսպաններ այսօր այցելել են Սյունիքի մարզ, նախատեսվում է այց նաեւ Սեւ լճի տարածք։

Hraparak.am-ի տվյալներով՝ այս պահին նրանք Գորիսում են։ Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հետ, հանդիպմանը մասնակցել են նաեւ մի շարք զինվորականներ։