Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ

77

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:

Տոյվո Կլաարն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

«Բրյուսելյան հանդիպումների արդյունքներով հաճելի է Իզաբել Դյումոնի և գործընկերներիս հետ համատեղ այցով վերադառնալ տարածաշրջան: Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ առաջիկա օրերին»,-նշել է Տոյվո Կլաարը: