ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից

7
Մենք խիստ մտահոգված ենք. Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա այդ մասին գրել է թվիթերյան էջում։
 
«Մենք խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար չափազանց կարևոր է զսպվածություն ցուցաբերել, կապի բոլոր ուղիներն օգտագործել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-Twitter-ում գրել է Կլաարը: