Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան առաջարկել են Բելառուսին ԵՄ հետ անվիզա ռեժիմ սահմանել

10
Բելառուս

Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի նախագահներն առաջարկել են Եվրամիությանն ընդլայնել օգնության փաթեթը Բելառուսին, մասնավորապես, անվիզա ռեժիմ սահմանել երկրի քաղաքացիների համար, որոշ պայմաններով։ Այս մասին նշված է երեք երկրների ղեկավարների տարածած հայտարարությունում։ Պայմանները, սակայն, նշված չեն։

Աջակցության փաթեթը ներառում է նաև գործակցություն ԵՄ հետ առևտրի ընդլայնման համար և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության բանակցություններին, օգնել դիվերսիֆիկացնել էներգետիկ սեկտորն ու Բելառուսի անվտանգությունը, ապահովել հասանելիություն ֆինանսական միջոցներին երկրի տնտեսությունը վերակառուցելու համար, ակտիվացնել միջազգային ֆինանսական կառույցների ակտիվությունը տնտեսությունը բարեփոխելու համար։

Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են, որ միայն բելառուսները կարող են վճռել իրենց երկրի ճակատագիրը։