Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը տեղակայվելու է հայ-ադրբեջանական սահմանին, ժամանում է Հայաստան։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Այսօր ԵՄ դիտորդների նախնական թիմը ժամանում է Երևան։ ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- գրել է էստոնացի պաշտոնյան։
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որ տեղանքներում են տեղակայվելու դիտորդները, ինչպիսի ռեժիմով են իրականացնելու դիտորդական առաքելությունը։ Միայն հայտնի է, որ նրանք Հայաստանում կլինեն 2 ամսով, ըստ ամենայնի մինչև Ադրբեջանի հետ նոր պայմանագրի կնքումը։










