ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ևս կարող են մասնակցել ԵՄ առաքելությանը Հայաստանում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

93
ԵՄ ԱԳ նախարարները հունվարի 23–ին հավանություն են տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարվա համար:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսները կարժենան 8,1 մլն եվրո:
«Ֆինանսավորման գումարը հետագա ժամանակահատվածի համար կորոշվի ԵՄ խորհրդի կողմից», – նշվում է փաստաթղթում:
Որոշման մեջ նաև նշվել են առաքելության հիմնական գործառույթները, որոնք, ԵՄ հայտարարությունների համաձայն,կգործարկվեն Հայաստանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունացմանը նպաստելու համար:
Մասնավորապես՝ առաքելության աշխատակիցները պետք է «հետևեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպին», այնուհետև համապատասխան զեկույցներ կազմեն: Բացի այդ, Եվրամիության դիտորդները պետք է որոշեն տեղի բնակիչների և նրանց իրավունքների սպառնալիքները, որոնք կարող էին ծագել որպես հայ-ադրբեջանական հակամարտության «ուղղակի կամ անուղղակի» հետևանքներ:
ԵՄ-ում կարծում են, որ առաքելության ներկայությունը կնպաստի «վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև այդ պետությունների ղեկավարության միջև»:
Հատկանշական է, որ Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունները ևս կարող են մասնակցել քաղաքացիական առաքելությանը։