ԵՄ 400 դիտորդներ կտեղակայվեն հայ-ադրբեջանական շփման գծում, որոնք կլինեն Վրաստանից

113
ԵՄ

Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։

«Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Նիկթլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 400 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։