Ելցինը փոշմանել է Ռուսաստանի ղեկը Պուտինին վստահելու համար․ Լուկաշենկո

7
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Հյուր Գորդոնի մոտ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, որ Բորիս Ելցինը «փոշմանել է Ռուսաստանի ղեկավարությունը Պուտինին փոխանցելու համար։

«Ելցինը հույս ուներ, որ Վլադիմիր Պուտինը իրենից խորհուրդ կհարցնի երկրի կառավարման այս կամ այն հարցի շուրջ, բայց դա այդպես չէր, և նրանց միջև պատնեշ առաջացավ: Ես նրա մոտ հաճախ էի լինում և անձամբ նրանից գիտեմ այդ մասին»,֊ասել է Լուկաշենկոն։