Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսն էր, որին նախարարն առանց դիմակի էր ներկայացել՝ մոռանալով հակահամաճարակային կանոնների մասին։
Եվ մամուլի ասուլիսի հայտարարության մեջ, և ասուլիսի սկսվելուց առաջ նախարարի խոսնակ Աննա Օհանյանը հայտարարեց, որ ասուլիսի ընթացքում պետք է պահպանվեն համաճարակային նորմերը՝ կրել դիմել և պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն նախարարը եկել էր ասուլիսին առանց դիմակի։ Խոսնակի խոսքից հետո նոր վերջինս հիշեց, որ առանց դիմակի է, ինչից հետո դուրս եկավ սրահից, այնուհետև վերադարձավ դիմակով.«Ես ներողություն եմ խնդրում աշխատասենյակից այստեղ առանց դիմակի գալու համար»։











