Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի տարածաշրջան: Այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վերջինս տեղեկացրել է, որ տարածաշրջանային այցը մեկնարկելու է Վրաստանից: Միշելը կլինի Վրաստանում մարտի 1-ին, որից հետո կայցելի նաև Հայաստան ու Ադրբեջան: Թե որն է լինելու այցի նպատակը՝ դեռևս հայտնի չէ:











