Կոչ եմ անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ 4 ժամից ավել բանակցություններից հետո հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
Եվրոպան 27 տարի ԵԱՀԿ ՄԽ հարթակով հանդես էր գալիս որպես միջնորդ և քննարկում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ այսօր Արցախը հայտարարում է նախկին ինքնավար մարզ։
Ստացվում է, որ Փաշինյանը Ալիևի և Միշելի հետ քննարկում էր Արցախի ժողովրդի իրավունքներն Ադրբեջանի կազմում։