Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Սիրիայում և Ղարաբաղում։ Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:
«Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում։ Դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասվում է բանաձևի տեքստում։
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը հյուսիսային Սիրիայից, որը նա օկուպացրել է առանց ՄԱԿ-ի որեւէ մանդատի, և պահանջում է վերադարձնել այնտեղ ձերբակալված սիրիացի քրդերին:











