Եկեք հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում. Ադրբեջանցի քաղաքական գործիչ

167

Ադրբեջանում գործող կուսակցություններից մեկի ղեկավար, քաղաքական գործիչ Թուրալ Աբբասլին տարածել է մի լուսանկար, որտեղ կա մակագրություն հետեւյալ բովանդակությամբ․ «Եկեք հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։ Հետաքրքրական է, որ հայկական կողմից այս հայտարարությանը չեն արձագանքել։

Հիշեցնենք Աբբասլիին, որ նա առաջինը չէ, ով նման բան է հայտարարում եւ բացարձակապես բոլորը, ովքեր մինչ նա նման բան հայտարարել են, իրենց տխուր վախճանը գտել են Սյունիքի հողում։