Ադրբեջանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մՄշակութային արժեքների պահպանության Կոմիտեի անդամ։ Ըստ հաղորդագրության, որպես հանձնաժողովի անդամ, Ադրբեջանի պարտականությունն է լինելու առաջիկա 4 տարիներին պաշտպանել մշակութային ժառանգությունները ռազմական կոնֆլիկտներից։
Իհարկե, շատ զավեշտալի է Ադրբեջանի հայտնվելը այս կոմիտեում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երկիրը շարունակաբար ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը, իսկ 44-օրյա պատերազմից հետո հողին հավասարեցրել Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող եկեղեցիներ, հուշարձաններ, գերեզմաններ և այլն։
Բացի այդ, նույն Ադրբեջանը թույլ չի տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մուտք գործեն Արցախ և գնահատեն մշակութային ժառանգությանը հասցված վնասները։ Դե պարզ է, թե ինչու։











