Պարետատնից զգուշացնում են․ Մի՛ գնեք Եգիպտոսի, Շրի Լանկայի, Կիպրոսի փաթեթներ, թռիչքների իրականացման թույլտվություն պարետը չի տվել

17

ՀՀ Զբոսաշրջային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,

Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։

Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։