Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին․ 89 անձ ցանկություն է հայտնել վերադառնալ

6

Այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրել է, որ տասն օր առաջ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։

Մարուքյանը նշում է, որ այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել է վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել: