«Էդ ում եք խփում, արա՛», «Էս ինչ եք անում, արա՛», «Դավաճա՛ն Նիկոլ». ԱԺ-ում ծեծկռտուք է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

110

Այսօր կառավարությունն ԱԺ-ում ներկայացնում է ծրագիրը։ Պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ընթացքում ԱԺ-ում իրարանցում սկսվեց և պատգամավորները սկսեցին միմյանց հարվածել։

ԱԺ նիստերի դահլիճում ներկա պատգամավորների նկարահանած տեսանյութում ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները վիրավորում ու հարվածում են միմյանց։ Տեղահանվում են անգամ ԱԺ պատգամավորական աթոռները։