Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ․ Վազգեն Մանուկյանը՝ ոստիկաններին

48

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթի ժամանակ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով ոստիկաններին, ասաց, որ ոստիկաններ շատ են տեսել, Խորհրդային Միության ժամանակ են պայքարել, տարբեր նախագահների ժամանակ են պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսել է՝ երբեք չի եղել։

«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր պետությունը որ կառուցվեց, բանակի սաղմերը եղան, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ձեր աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ասքանից հետո դուք նրան հանցագործ չեք համարում։ Թե՞ հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար, այդ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից»,- նշեց Վազգեն Մանուկյանը։