ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Vestnik Kavkaza-ի թղթակցի հարցին, դրական է գնահատել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի միանալու նախաձեռնությունը։
«Ուշադրության է արժանի Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի նախաձեռնությունը, ով, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է: Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքները և շահագրգռված են ավելի սերտ ինտեգրման և սերտ փոխգործակցության մեջ: Խոսքը առաջին հերթին ԱՊՀ երկրների մասին է, որոնք համագործակցության ոլորտում ամենասերտ կապերն են պահպանում ԵԱՏՄ անդամ երկրների հետ,- ասել է նա՝ հավելելով,- Մեր պատկերացմամբ` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի տարածաշրջանում փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը։ Եվ նաև, իհարկե, տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացմանը»։
Զախարովան, սակայն, հիշեցրել է, որ Հայաստանը կարող է խոչընդոտել Ադրբեջանի կողմից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի փոխշահավետ ձեռքբերմանը․ «Ինչպես գիտեք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է բոլոր անդամ երկրների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ հնարավոր տնտեսական համապարփակ փորձագիտական ուսումնասիրության արդյունքներով»։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանը կարող է խոչընդոտել Ադրբեջանի կողմից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի փոխշահավետ ձեռքբերմանը։ «Ինչպես գիտեք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է բոլոր անդամ երկրների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետեւանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»,- եզրափակել է Մարիա Զախարովան։











