ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը պահանջված է առաջին հերթին վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում․ Լավրով

23
Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում անդրադարձել է ապաշրջափակման հարցին՝ նշելով, որ  հետկոնֆլիկտային ժամանակահատվածում տրանսպորտային կապերի լուծումը որոշիչ նշանակություն կունենա իրավիճակի նորմալացման և բովանդակալից համագործակցության համար:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը պահանջված է առաջին հերթին վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում:

«Ընդհանուր առմամբ, բանակցությունների ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի մտադրությունը մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Մեր հարաբերությունները համարում ենք խաղաղության ու կայունության կարևոր գործոն Հարավային Կովկասում, մեր պետությունների  սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք:  Ես իմ գործընկերոջը հրավիրել եմ այցելել Ռուսաստանի Դաշնություն` շարունակելու արտաքին քաղաքական և այլ ոլորտներում մեր շփումները»,-ասել է Լավրովը: