ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել․ Լավրով

317
Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը», – ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ընթացիկ նստաշրջանի ավելի շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ քաղաքական դեկլարացիա, որը չի ընդունվել ավելի քան 10 տարի։