ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

172
ԵԱՀԿ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյլը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներից հետո։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում։ Նրանք պատրաստ են նման հանդիպում անցկացնել՝ շարունակելով սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։