ԵԱՀԿ-ն կարեւորում է նոյեմբերի 10-ի հայտարարության՝ գերիներին վերաբերող դրույթի կատարումը

25

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ամփոփել է Հայաստան կատարած աշխատանքային այցը։ Այցի ընթացքում Լինդեն ընդգծել է չլուծված հակամարտության լուծման գործում առաջընթացի գրանցելու կարեւորությունը՝ ԵԱՀԿ սկզբունքների պահպանմամբ։ Նա շեշտել է մասնավորապես, որ հարկավոր է պահպանել միջազգային իրավունքը, ներառյալ նաեւ միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքները։ Այդ համատեքստում Լինդեն կարեւորել է անհրաժեշտությունը նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության ամբողջական կատարումը, ներառյալ նաեւ՝ գերիներին վերաբերող դրույթների։ Միաժամանակ, Անն Լինդեն ասել է, որ կարեւոր է այնպիսի ջանքերի գործադրումը, որոնք կամրապնդեն վստահությունը եւ անխոչընդոտ կերպով միջազգային սուբյեկտները կկարողանան մուտք ունենալ տեղում։

«Որպես գործող նախագահ, ես ամբողջապես աջակցում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ իմ անձնական ներկայացուցչին խաղաղության ամրապնդման եւ համապարփակ եւ կայուն կարգավորմանը միտված նրանց ջանքերում։ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը ընդհանուր առմամբ, պետք է կարեւոր դերակատարություն ունենա չլուծված խնդիրների լուծման եւ առաջընթացի ճանապարհների որոնման մեջ»,- ասել է Լինդեն։ Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ այլոց հետ, ներառյալ նաեւ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Բանակցությունները ընթացել են ԵԱՀԿ գործող համագործակցության եւ աջակցության ոլորտներում։ «Շվեդիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում ընդգծում է հիմնարար խնդիրները ԵԱՀԿ-ի՝ եվրոպական անվտանգության համակարգի պաշտպանության, ԵԱՀԿ ունիկալ համապարձակ անվտանգային կոնցեպիայի աջակցման եւ հակամարտությունների լուծումների հանդեպ ուշադրության կենտրոնում պահելու շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը, որոնք ես առիթ ունեցա քննարկել այստեղ՝ Երեւանում։ Մեր աշխատանքում չափազանց կարեւոր ենք համարում  խաղաղության եւ անվտանգության օրակարգի առաջ մղումը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։