ԵԱՀԿ գործող նախագահը խոսել է Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

52

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցներին։

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցող իրավիճակին։

«Այսօր զրուցեցի իմ գործընկերների՝ Հայաստանում Արա Այվազյանի և Ադրբեջանում Ջեյհուն Բայրամովի հետ հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների մասին: ԵԱՀԿ նախագահությունը և իմ անձնական ներկայացուցիչն ուշադիր հետևում են իրավիճակին», – գրել է Լինդեն իր թվիթերյան էջում։