ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը

28
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը: Այս մասին նա հայտնել է այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք ողջունում ենք ՌԴ–ի ջանքերը մեկ զինադադարի հասնելու և խաղաղ պայմանագրի ստորագրման ձգտման ուղղությամբ»,- ասել է Լինդեն։
Նա հայտնել է, որ Լավրովի հետ բանակցություններում խոսելու է այն մասին, թե ինչպես կարելի է միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար կառուցողական լուծումների ուղղությամբ, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: