ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Հայաստանից հետո նորից գնացել է Բաքու

60

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն Հայաստան այցից հետո կրկին հետ է գնացել Բաքու։ Նա մարտի 10-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրին, բանակցային գործընթացի ներկա իրավիճակին ու հեռանկարներին, երկու երկրների միջև սահմանների սահմանազատմանը վերաբերող և այլ հարցեր։

Բայրամովը հերթական հանդիպումն օգտագործել է հայկական կողմին կեղծ մեղադրելու համար, մասնավորապես նշելով, թե Երևանն, իբր, չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, ամբողջությամբ դուրս չի բերում իր «զինված ուժերը Արցախից և սադրանքներ է հրահրում»։