Ձեռներդ լվացիք հա՞ Արցախից․ Տարոն Սիմոնյանը՝ իմքայլականներին

46

Հիմա մեր գործընկերները կարծում են՝ քանի որ ամեն ինչ ավարտվել է, կարող ենք խոսել տարածաշրջանում խաղաղության, անվտանգային համակարգի կառուցման, առևտուր անելու, տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին։ ԱԺ-ում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ադրբեջանի Հանրապետությունը եղել և շարունակում է մնալ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնական խաթարողը, որովհետև ահաբեկչական պետություն է, որովհետև պատերազմական հանցագործություններ է կատարում, ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործների հավաքածու է։ Այս պայմաններում խոսում են՝ դե ամեն ինչ անցավ, եկեք անցյալին չանդրառանանք, առաջ գնանք, տեսնենք ինչ առևտուր ենք անում Ադրբեջանի հետ։ Եթե այս միտումով եք պատրաստվում ձեր քաղաքականությունը կառուցել, ապա այստեղ ազգային որևէ տարր չեմ տեսնում»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում կառավարության անդամներից միայն մեկն է Արցախ գնացել։ Տարոն Սիմոնյանը նկատեց՝ վարչապետը չի այցելել Ստեփանակերտ՝ տեսնելու ինչ է կատարվում այնտեղ․ «Ադրբեջանի ղեկավարն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում։ Երեք ամիս է անցել ՀՀ-ի ֆինանսավորմամբ մի հատ տուն չի կառուցվել ՀՀ-ում։ ՀՀ-ն անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, ձեռներդ լվացիք հա՞ Արցախից։ Անընդունելի է ձեր վարքագիծը հարգելի իշխանական պատգամավորներ»,-նշեց Տարոն Սիմոնյանը։